ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Home Մանիպուլյատիվ

Լրատվամիջոցները խեղաթյուրում են բողոքի ակցիայի նպատակը

15:31, 16 Դկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Շիրակի բնակիչները փակել են դեպի Վրաստանի սահման տանող Գյումրի-Բավրա, ինչպես նաև Քեթիի և Ազատանի ճանապարհները։ Բողոքի ակցիաներ են ընթանում նաև մարզի այլ հատվածներում՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել անհետ կորած զինծառայողների մասին։

Բողոքի ակցիայի պատճառն օրեր առաջ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից Շիրակի մարզից զորակոչված շուրջ 60 զինծառայողների անհետ կորելու մասին տեղեկությունն է։  

Հայկական մի շարք լրատվամիջոցներ, սակայն, Ազատանի բնակիչների ցույցը ներկայացնում են որպես հակաիշխանական բողոքի ակցիա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Ազատան համայնքի բնակիչները փակել են ավտոճանապարհն ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» վերնագրով նյութեր են հրապարակել tert.am-ը, yerkirmedia.am-ը, 24news.am-ը և այլ կայքեր։ Tert.am-ը հղում է անում Mediaport տելեգրամյան ալիքին՝ գրելով, որ անհնազանդության ակցիաների պատճառը նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթն է, որի համաձայն՝ Արցախի տարածքների մեծ մասը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:

Մինչդեռ, ակցիաների ընթացքում ցուցարարները չեն անդրադառնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խնդրին։ Ստորև ներկայացված տեսանյութում բողոքի մասնակիցներից մեկը հստակեցնում է, որ իրենց ցույցը քաղաքական չէ, եկել են՝ անհետ կորած զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու պահանջով։ «Մենք գերի ունինք, գերիներին կպահանջենք, չենք ելել ընդդիմություն կամ դիմություն խաղալու։ Ամոթ է»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

https://www.youtube.com/watch?v=OINHJOsnlIM&feature=emb_logo

Ազատան համայնքը գյուղի ֆեյսբուքյան էջում հրապարակմամբ անդրադարձել է շահարկումներին՝ նշելով, որ «Ազատան համայնքում չի հնչել և չի շոշափվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին որևէ խոսք»։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Tags: բողոքի ակցիաԳյումրի-ԲավրալրատվամիջոցներՇիրակի մարզ

Related Posts

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները

12:37, 17 Հնս, 2024

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին կատարվածը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համարել է աննախադեպ՝ հայտարարելով․ «Հունիսի 12-ին ինչ...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը (տեսանյութեր)

17:47, 14 Հնս, 2022

Գլխավոր լուսանկարը՝ Photolure  «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները...

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ
Մանիպուլյատիվ

Ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, որն ինքը հրապարակել էր 2 օր առաջ

16:04, 12 Մյս, 2022

Օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացավ ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Այս դեպքից անմիջապես հետո քաղաքացու մահվան պատճառների...

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)
Առանց վճռի

Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են (Թարմացված)

18:26, 10 Մյս, 2022

Թարմացում․ Նյութի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին, ժամը 19։06 ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հաստատվեց, որ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens