ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառում է միջազգային կոնվենցիայով արգելված հրթիռներ

16:09, 4 Հկտ, 2020

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով միջազգային կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներ, որոնք լիցքավորված են մարտական էլեմենտներով։ 

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներին հաջողվել է Արցախի Հադրութ քաղաքում ձեռք բերել Ադրբեջանի կողմից իսրայելական LAR-160 տեսակի (M095 DPICM) համազարկային կրակի համակարգի կասետային մարտագլխիկներով հրթիռների օգտագործման ապացույցներ։ 

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ Հադրութի բնակիչ Ֆելիքս Շահինյանն իր տան բակում տեղադրված բազկաթոռին չպայթած կասետային հրթիռի մարտական էլեմենտ է հայտնաբերել։ Մարտագլխիկներ են հայտնաբերվել նաև տան բակում։ Բարեբախտաբար, ընտանիքից տուժողներ չեն եղել, քանի որ տանը մարդ չի եղել։

Ֆելիքս Շահինյանի հարևանի՝ 61-ամյա Ջուլիետա Մրդանյանի տան բակում ևս կասետային ռումբերի բաղադրիչներ են հայտնաբերվել։ Նա իր տան բակից շուրջ 10 մարտական էլեմենտի մնացորդ է հավաքել։

Ադրբեջանական հրթիռակոծության պատճառով մեծ վնասներ է կրել  նաև Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի տունը։ LAR 160-ի հրթիռը (հրադատարկ) մխրճվել է քաղաքապետի տան ննջասենյակ` մեծ վնաս հասցնելով տանը։

Հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել նաև Հադրութի բնակիչ Էդիկ Պետրոսյանի տունը։ Ամուսինները հրետակոծությունից հետո գնացել էին դստեր տուն՝ կարծելով, թե այնտեղ ապահով կլինի, մինչդեռ հասնելուն պես տեսել էին, որ ռմբակոծվել է նաև աղջկա տունը՝ հյուրասենյակը հավասարեցնելով գետնին։

Այլ բնակիչների տներ, խանութներ ևս մեծ վնասներ են կրել։ 

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի՝ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան (2008), որը հայտնի է նաև որպես Դուբլինյան կոնվենցիա, արգելում է կասետային ռումբերի և հրթիռների բոլոր տեսակների օգագործումը, արտադրությունը և վաճառքը։ Չնայած որ այն չի ստորագրվել և վավերացվել ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Հայաստանի կողմից, կոնվենցիան 2010-ից ուժի մեջ է մտել և դարձել միջազգային օրենք։ ՄԱԿ-ի՝ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ կոնվենցիան մեծ քայլ է «մահացու, անմարդկային զենքի» տարածման դեմ։

Ի դեպ, Հադրութ քաղաքի մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ չկա և Ադրբեջանի զինված հարձակումները ոչ այլ ինչ են, քան անթույլատրելի ռազմական ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Անի Գրիգորյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: Հադրութպատերազմ Արցախում

Related Posts

BBC-ի մանիպուլյացիան. Հադրութի Մեծ Թաղերում ադրբեջանցիներ չեն ապրել 
Մանիպուլյատիվ

BBC-ի մանիպուլյացիան. Հադրութի Մեծ Թաղերում ադրբեջանցիներ չեն ապրել 

11:14, 11 Հնվ, 2023

Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված՝ «Ղարաբաղ. Անվերջ պատերազմ» փաստագրական ֆիլմում դեկտեմբերի 26-ին անդրադարձել է 2020 թվականի պատերազմից հետո...

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Շուշիի և Հադրութի դեօկուպացիան ՔՊ նախընտրական ծրագրում կա. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանիպուլացնում է

14:46, 16 Նյմ, 2022

Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին «ակնհայտ...

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները
Մանիպուլյատիվ

Չավուշօղլուի ժեստը, Շուշին և Հադրութը․ Լուսինե Բադալյանի մանիպուլյացիաները և անհիմն համեմատությունները

19:00, 26 Ապր, 2022

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը freenews.am հեռուստաընկերության եթերում ապրիլի 25-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է մի շարք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens