Սեպտեմբերի 29-ին հայկական կողմը պաշտոնական տեղեկություններ հրապարակեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները երեկ Վարդենիսի շրջանում զրուցել են Միասնական տեղեկատվական հարթակի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ։
Ըստ Արծրուն Հովհանիսյանի՝ առկա հետքերը վկայում են, որ հակառակորդը կիրառել է 50-ից 100 կգ ավիառումբեր՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքները՝ երկաթուղին և ջրամբարը։