Ռուսական Sovsekretno.ru և flb.ru կայքերը վերջերս հրապարակեցին «փաստաթղթեր», որոնք իբր պարունակում են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) կողմից մալազիական Boeing MH17 ինքնաթիռի խոցման հանցանշանները ոչնչացնելու հրահանգներ։
Հատկանշական է, որ բոլորովին վերջերս այս նույն կայքերը հրապարակել էին նաև ուկրաինական սահմանապահ ծառայության «փաստաթղթեր», համաձայն որոնց վերջիններս չեն ֆիքսել ռուսական զենիթահրթիռային «ԲՈՒԿ» համակարգերի անցումը ռուսական տարածքից՝ ուկրաինական։ Ապատեղեկատվությունը բացահայտեց StopFake կայքը՝ մատնանշելով փաստաթղթում առկա տարրական քերականական սխալները։
Այս անգամ պատկերը նույնն է․ փաստաթղթերում առկա տարրական տառասխալներից բացի նրանում օգտագործվել են ձևակերպումներ, որոնք չեն ներկայացնում ուկրաինական պաշտոնական դիրքորոշումը։ Օրինակ՝ «ժամանակավորապես օկուպացված տարածքներ» ձևակերպումը։ Ուկրաինան համարում է Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններ «ժամանակավորապես օկուպացված» և չէր կարող օգտագործել «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ձևակերպումը։
Հավելենք նաև, որ Ուկրաինիայի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ելենա Գիտլյանսկայան ևս մեկնաբանել է այս տեղեկությունը՝ այն անվանելով «ֆեյք» (կեղծ) է։
Այս ապատեղեկատվությունը տարածվեց ռուսական քարոզչամեքենայի առաջատար ԶԼՄ-ներում՝ Lenta.ru, Vz.ru, Trud.ru, Sputnik.ru և այլն, ինչպես նաև Կանադայում ՌԴ դեսպանության պաշտոնական թվիթերում։