Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wordpress-seo domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-includes/functions.php on line 6121

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Վիգեն Սարգսյանը աղավաղում է հանրային պահանջը - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Վիգեն Սարգսյանը աղավաղում է հանրային պահանջը

11:10, 12 Նյմ, 2016

Նոյեմբերի 11-ին Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանում աշխատող քաղքացիներից պարտադիր կերպով 1000-ական դրամ հավաքագրելու օրինագծը, ըստ որի, հավաքագրված գումարները պետք է գնան 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված ու վիրավորված զինվորականներին ու վերջիններիս ընտանիքներին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկման ժամանակ, որպես նախագծի հիմնավորում, հայտարարեց. «Մենք փորձել ենք մշակել քաղաքականություն, որը պատասխանում է մեր ազգաբնակչության մղմանը այս խնդրի շուրջ»: Ապա, նախարարը լրացրել է. «Մենք տեսել ենք, թե ինչ է ուզում հասարակությունը, ստեղծել ենք դրա համար իրավական հիմք»:

Այլ կերպ ասած, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ բոլոր աշխատող քաղաքացիներից զոհված ու վիրավորված զինվորականների օգտին հավասար գումար հավաքելու հանրային պահանջ է եղել:

Սա, սակայն, բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, եթե դիտարկենք հանրային պահանջը, ապա որպես այդպիսին հանդիսանում է ոչ թե պարտադիր «հանգանակությունը», այլ առկա միջոցների ու հնարավորությունների օպտիմալ օգտագործում: Հանրային պահանջ, այսպիսով, հանդիսանում է նույն պաշտպանական կառույցներում կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման վերացումը:

Պատահական չէ, որ թե ապրիլյան պատերազմից և թե «հազար դրամի» թեմայի ի հայտ գալուց հետո եւ սոցիալական ցանցերում, եւ հասարակական քննարկումներում բարձրացվում է տարբեր գեներալների եւ այլ սպաների, բարձրաստիճան չինովնիկների, նախարարների ու նրանց տեղակալների հարստության ծագման հարցը: Համացանցն այս օրերին ողողված է ՊՆ համարանիշներով շքեղ մեքենաների նկարներով, որոնք ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել պետական միջոցների ռացիոնալ բաշխման քաղաքականության շրջանակներում: Իսկ բարձրաստիճան սպաների եւ պաշտոնյաների մասնավոր սեփականությունները միայն հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչպես է հնարավոր պետական զինվորական աշխատավարձերով նման կարողություններ կուտակել:

1000-230

Նկատենք նաեւ, որ այս հարցն առանձնապես շոշափելի դարձավ ապրիլյան պատերազմից հետո, որը ի ցույց դրեց, թե ինչքանով են տուժում մեր Զինված ուժերը ապօրինի հարստացման երեւույթից: Հանրային պահանջը, որը ձեւավորվեց ապրիլյան պատերազմից հետո, ոչ թե աշխատող քաղաքացիներից լրացուցիչ գանձումներ կատարելն էր, այլ հենց պաշտպանական կառույցներում միջոցների օպտիմալ բաշխումը, կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման վերացումը:

Նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն, փորձում է որպես հանրային պահանջ ներկայացնել հենց պարտադիր «հանգանակությունը»` բոլորովին հաշվի չառնելով իրականությունը:

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: 10001000 դրամհազար դրամհարկՊՆսուտվիգեն սարգսյան

Related Posts

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)
Պաշտոնական

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

19:18, 18 Հնս, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված...

Հ1-ը  լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին
Մանիպուլյատիվ

Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

19:24, 22 Հնվ, 2018

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ...

«Ես եմ»-ով 5 մլն դրամ պատվովճարի միակ հիմքը Պաշտպանության նախարարի բանավոր խոստումն է
Մանիպուլյատիվ

«Ես եմ»-ով 5 մլն դրամ պատվովճարի միակ հիմքը Պաշտպանության նախարարի բանավոր խոստումն է

19:36, 26 Դկտ, 2017

Ապրիլին տեղի ունեցած «Ազգ-բանակ 2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Ծրագրերը սկսեցին...

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին
Լրատվական

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

18:40, 8 Նյմ, 2017

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens