«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է մարտի 13-20-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի Կորոնավիրուսի տարածման հետևանքով արտակարգ դրության հաստատման, Փաշինյանի և կնոջ՝ Սևանում ինքնամեկուսանալու, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը որպես կարանտինի տարածք օգտագործելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Մարությանի և Առողջապահության նախարար Թորոսյանի շուրջ ամենատարածված քարոզչական թեզերն ու ստերը։
«Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումները․
- «Շիլաշփոթ․ «5-րդ ալիքը» նախընտրական շտաբի իրականացրած հարցումը վերագրել է միջազգային կազմակերպության»
- «Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ»
- «FIP.am-ը պատասխանում է կորոնավիրուսի վերաբերյալ ընթերցողների հարցերին»
- «Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն գալիս կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեսությունների հարցում»
- «Ինֆեկցիոն հիվանդանոցի «խայտառակ իրավիճակի» և դիմակների մասին Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկումները մանիպուլյատիվ են»
- «Ինչ է ասել Ֆրանսիայի նախագահն իրականում»
Տեսանյութում օգտագործված են կադրեր․
5-րդ ալիք