Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք փաստերով պարզել, թե որքանո՞վ է այդպես:
ԽՍՀՄ-ն ավելի ուժեղ էր
Այսպիսով, 1941 թվականին ուժերի հարաբերակցությունը այսպիսին էր՝
Ուժերի այս հարաբերակցությամբ Կարմիր բանակը պետք է «վրաերթի» ենթարկեր գերմանական «վեռմախտին», սակայն տեղի ունեցավ հակառակը: Պատերազմի առաջին տարում Գերմանիան գրեթե 2000 կիլոմետրով մտավ Սովետական միություն և 3 անգամ ավելի քիչ զոհ տվեց, քան պաշտպանվող Կարմիր բանակը (անգամ չհաշված զոհված քաղաքացիականներին): Ընդ որում, դա այն պայմաններում, երբ հարձակվողը, ըստ տրամաբանության, պետք է քանակապես ավելի ուժեղ լինի և ավելի շատ զոհ տա, քան պաշտպանվողը:
Այլ կերպ ասած, թեև Սովետական միությունը շատ ավելի լավ էր զինված, սակայն վատ կազմակերպվածության և անտաղանդ ղեկավարման արդյունքում կրեց ահռելի մարդկային ու տարածքային կորուստներ:
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ին պահանջվեց 3 տարի, որ վերջնականապես ազատվի գերմանական օկուպացիայից և ևս մեկ տարի, որ վերջնականապես հաղթի պատերազմը: Եվ դա ի հեճուկս այն փաստի, որ Սովետական միությունը (անգամ չհաշված ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի աջակցությունը, որի մասին գրել ենք ստորև), ավելի շատ տեխնիկա էր արտադրում և ուղարկում ռազմաճակատ, քան Գերմանիան:
Մասնավորապես, 1941-1945 թվականներին արտադրված ու ճակատ ուղարկված ռազմական տեխնիկայի թվերն այսպիսին են՝
Այդուհանդերձ, ինչպես նշվեց, ԽՍՀՄ-ը միայն 1944-ին կարողացավ ազատվել գերմանական օկուպացիայից, իսկ Կարմիր բանակն այդ բոլոր առավելություններով հանդերձ «հաջողացրեց» 3 անգամ ավելի շատ զոհ տալ, քան գերմանական «Վեռմախտը»:
Հետևապես կարելի է պնդել, որ Սովետական միության ռազմական իշխանությունները վարում էին բավականին ապաշնորհ և ոչ կոմպետենտ ռազմական քաղաքականության, որի արդյունքում ի հեճուկս դաշնակիցների օգնության և ռազմական (սպառազինական) հնարավորությունների՝ պատերազմ հաղթելը տևեց 4 տարի և տարավ առնվազն 10 միլիոն սովետական զինվորի կյանք:
Արևմուտքը զինում էր Սովետական միությանը
Խոսելով ԽՍՀՄ հաղթանակի մասին՝ պետք է նաև հաշվի առնել, որ 1941 թվականից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Լանդ-Լիզ ծրագրով ռազմական (հիմնականում անվճար) օգնություն ցուցաբերել Սովետական միությանը:
Մասնավորապես, արևմտյան երկրները ԽՍՀՄ-ին տրամադերցին՝
- 7.000 տանկ ԱՄՆ-ից (մեծ մասը M4 Sherman) և ևս 5.200 Մեծ Բրիտաինայից
- 11.400 ինքնաթիռ ԱՄՆ-ից և ևս 5.000 Մեծ Բրիտաինայից
- 35.000 մոտոցիկլ
- 51.000 ամենագնաց (հիմնականում՝ Jeep)
- 376.000 բեռնատար
- 13.000 վագոն և լոկոմոտիվ
- 8.100 տրակտոր
- 132.000 ինգնաձիգ (ավտոմատ)
- 195 նավ (մեծ մասը մարտական)
- 350.000 տոննա պայթուցիկ (մեծ մասը տրոտիլ)
- 4,5 միլիոն տոննա սննդամթերք
- 800.000 տոննա գունավոր մետաղ
- 2,7 միլիոն տոննա նավթամթերք
- 15 միլիոն զույգ զինվորական կոշիկ:
Եթե սրան գումարենք նաև 1944 թվականին անգլո-ամերիկյան զորքերի կողմից գերմանական բանակի դեմ Ֆրանսիայում բացված 2-րդ ճակատը, ապա մեծ հարց է դառնում այն, թե ինչպիսի՞ն կլիներ պատերազմի ընթացքն ու ավարտը, եթե Խորհրդային միությունը իսկապես միայնակ լիներ Գերմանիայի դեմ:
Այլ կերպ ասած, այն պնդումները, որ Սովետական միությունը համարյա միայնակ է հաղթել նացիստական Գերմանիային առնվազն անարդարացի են: Իսկ հայտարարությունները, թե իբր հաղթանակը հնարավոր եղավ Ստալինի և ԽՍՀՄ մյուս ղեկավարների շնորհիվ մեղմ ասած սուտ են: