168.am կայքը, անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքին, ապատեղեկատվություն է տարածել։ Կայքը, խոսելով նախընտրական պաստառների մասին, հայտնել է ապօրինի քարոզչության մասին։
«Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը», — հնչեղ գլխագրով նյութը պարունակում է մեկ նախադասություն և երկու լուսանկար։ Լուսանկարներում երևում է ինչ-որ շենքի ճակատային հատվածում փակցված քարոզչական պաստառ՝ Դավիթ Սանասարյանի գովազդով։
Oրենքը, սակայն, չի պարտադրում հեռացնել նախընտրական պաստառները ոչ լռության և ոչ էլ քվեարկության օրը, և դրանց առկայությունը ինչ-որ շենքի ճակատային հատվածում չի հանդիսանում ապօրինի քարոզչություն։