Այսօր, Երևանի Հիլթոն հյուրանոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստորագրեցին հուշագիր ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին:
Սակայն, դեռևս ոչ վաղ անցյալում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները բավականին այլ էին:
Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին Ազատության հրապարակում, «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Սեյրան Օհանյանին՝ Հովհաննիսյանը նշել էր, որ բացի Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից, ինքն այսուհետ պահանջում է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը՝ վերջինիս մեղադրելով ընտրակեղծարարության մեջ:
«Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահ, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված ստի քվեարկության, ու ես պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը»,- հայտարարել էր Հովհաննիսյանը:
Դրան ի պատասխան Օհանյանը «Ժառանգության» առաջնորդին խորհուրդ էր տվել «այլ բաներով զբաղվել»՝ հավելելով, որ չի կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց:
Սակայն, ընդհանուր առմամբ Րաֆֆի Հովհաննիսյան – Սեյրան Օհանյան հակամարտության սկիզբ կարելի է համարել 2013 թվականը, երբ Հովհաննիսյանը հրապարակավ մեղադրեց Օհանյանին նախագահական ընտրությունների կեղծիքներին մասնակցության մեջ՝ պահանջելով նրա հրաժարականը: