Քիչ առաջ բողոքի ակցիա մեկնարկեց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում։ Ակտիվիստները և աշակերտների ծնողները բողոքում են տնօրենից՝ Ռուզաննա Ազիզյանից, որը ճնշում է գործադրել ուսուցչական կազմի նկատմամբ և պատժելու սպառնալիքներ հնչեցրել գործադուլին և հավաքներին մասնակցող աշխատակիցների նկատմամբ։
Նկատենք, որ տնօրենը լրագրողների հարցին, թե արդյո՞ք մասնակցել է 2017 թվականի քարոզարշավին և հավաքել է արդյոք ցուցակներ Հանրապետական կուսակցության համար, բացասական պատասխան է տվել՝ պնդելով, որ ապացույց չկա։
Ներկայացնում ենք SUT.am-ի նախորդ տարի հրապարակած թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում է ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին։
Հիշեցնենք՝ տնօրեն Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է։ Նա 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին անվանել էր «կրակոտ տղամարդ»։