2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/18 տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի մասնակցությամբ:
Մասնավորապես, ընտրատեղամասի փակվելուց հետո ծագել է բուռն վիճաբանություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց միջև: Վիճաբանության ընթացքում ՔՊ-ի վստահված անձը հանդես է եկել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով՝ «գլխիցդ կխփեմ»: Միջադեպի արդյունքում ընտրատեղամասից դուրս հրավիրվեց «Հայաստան» դաշինքի վստահված անձը:
Հարկ է նկատել, որ նշված միջադեպը տեղի էր ունենում հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների փաստացի անգործության պայմաններում:
Միջադեպի տեսանյութը կարող եք տեսնել ստորև: