Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի տարբեր բնակավայրերում բազմաթիվ բնակելի և հասարակական շինություններ ավերածությունների են ենթարկվել։
Google Earth ծրագրում վերջերս հասանելի են դարձել Ստեփանակերտ և Շուշի քաղաքների արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են հոկտեմբերի 9-ին և 17-ին։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել ադրբեջանական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով քաղաքների շինություններին հասցված վնասը։
Շուշի քաղաքում կա առնվազն երկու շինություն, որոնց ավերվածության և վնասի չափը տեսանեի է արբանյակային լուսանկարներում։
Առաջինը հռչակավոր Ղազանչեցոց եկեղեցին է, որը հոկտեմբերի 8-ին երկու անգամ խոցվեց Ադրբեջանի զինուժի կողմից։ Ստորև երևում է հրետակոծման հետևանքով եկեղեցու տանիքի փլուզված հատվածը:
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական զինուժը խոցեց Շուշիի Մշակույթի տունը։ Շինությանը հասցվել էր խոշոր վնաս, ամբողջությամբ փլուզվել էր դահլիճի տանիքը։ Fip.am-ի լրագրողը, հաջորդ օրը գտնելով Մշակույթի տան տարածքում, հրապարակել էր փլուզված շինության նկարը։
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ավերածությունները բազմաթիվ են։
Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի անգամ հարվածել էր Ստեփանակերտի էլեկտրակայանին, որի արդյունքում քաղաքը հոսանքազրկվել էր։ Այդ հարվածների հետևանքները երևում են նաև արբանյակային լուսանկարներում։
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմից, ենթադրաբար, ավիառումբի կիրառման հետևանքով փլուզվել էր Սասունցի Դավիթ փողոցում բնակելի շենքի մի հատված և փողոցում առաջացել էր մեծ փոս, որը ևս տեսանելի է արբանյակային լուսանկարներում։
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Ավերվել են նաև այլ բնակելի շենքեր։ Ստորև բերում ենք ևս երեք այդպիսի օրինակ՝
Պուշկինի փողոցում՝
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Ադմիրալ Իսակովի պողոտայում՝
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Տիգրան Մեծ պողոտայում՝ Ազատության հրապարակի հարևանությամբ՝
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Նշենք, որ սրանք ավերածությունների միայն մի մասն են։ Ադրբեջանը շարունակել է ինտենսիվ հրետակոծել խաղաղ բնակավայրերը մինչև պատերազմի ավարտը՝ նոյեմբերի 10-ը։ «Փաստերի ստուգման հարթակը» կհետևի Google Earth ծրագրում նոր արբանյակային լուսանկարների հրապարակմանը և դրանց ի հայտ գալուն պես հանրությանը կներկայացնի Ստեփանակերտում, Շուշիում և Արցախի այլ բնակավայրերում ադրբեջանական հարցվածների հետևանքով վնասված և ավերված այլ շինությունների արբանյակային լուսանկարները՝ «առաջ» և «հետո»։
Հովհաննես Նազարեթյան