Վերջին տարիներին Հայաստանում պարբերաբար են լինում դեպքեր, երբ պաշտոնյաները տարատեսակ բացասական երևույթների մեջ մեղադրում են լրագրողներին, իսկ երբեմն անգամ բացահայտ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ:
SUT.am-ը որոշեց մի տեսանյութում հավաքել նման դեպքերն արձանագրած լրագրողների կադրերը: Հավաքածուի մեջ տարբեր պաշտոնյաներ են և անգամ սպորտի ու մշակույթի գործիչներ:
Հավելենք, որ տեսանյութում չենք փորձել հավաքել լրագրողների դեմ բռնության, կամ լրագրողների իրավունքների ոտնահարման, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը, այլ ընդամենը անրադառնալ անվանի գործիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին:
Տեսանյութում բռնություն գործադրող պաշտոնատար անձանցից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրել իր արարքի համար: