Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված սնունդն ու պարագաները Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեսնելուց հետո որոշեցինք վերհիշել, թե նախկինում ի՞նչ հայտարարություններ են արվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բանակից գողանալու վերաբերյալ: Ստորև ներկայացված տեսանյութում առանձնացված են պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի հայտարարությունները կոռուպցիայի և բանակից կատարված գողությունների մասին:
Դատարանի առջև կանգնած դաշնակցական պատգամավորը բնակարան է ձեռք բերել Չեխիայում, 8 մլն դրամ պարտք տվել Սեյրան Օհանյանին
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...