SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ տեղի է ունեցել կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ (նոր ընթերցողներին «սուտ» բառով չվանելու նպատակով), չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը շարունակելու է լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը (fact checking): SUT.am-ն այսուհետ հանդես կգա նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP (անգլ․՝ Fact Investigation Platform) անվանմամբ։ Միառժամանակ, SUT.am-ի հղումներին հետևելով, դուք կհայտնվեք FIP.am-ում, որը կպարունակի կայքի բոլոր հին ու նոր հոդվածները։
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ընթերցողի ներկայությունը, և հուսով ենք, որ այս տեխնիկական փոփոխությունները տարակուսանքի մեջ չեն գցի մեր ընթերցողին։
Հարգանքով՝
«Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP (SUT.am) թիմ