Օգոստոսի 28-ին սկսեցին այրվել «Նաիրիտ» գործարանի Էթինոլ-լակ անվանմամբ նյութի պահեստները (մոտ 200 խմ ծավալով):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ «այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար»։
Սակայն, իրականում այրումից մթնոլորտ են արտանետվել մեծ քանակի շմոլ գազ, մուր և, հավանաբար, քսիլոլ (այդ մասին մանրամասն գրել ենք այստեղ):
Մուրը կանցերոգեն (քաղցկեղածին) նյութ է, իսկ շմոլ գազով թունավորումը կարող է հանգեցնել մահվան: Քսիլոլը, իր հերթին, խոցում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը:
Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները անդրադարձան մթնոլորտում ծծմբի, ազոտի երկօքսիդների և փոշու առկայության չափին, այնինչ դրանք որևէ կապ չունեն կրակի հետ: Նախարարությունները շրջանցեցին օդում մրի, շմոլ գազի և քսիլոլի պարունակության հարցը: