Հայկական որոշ լրատվամիջոցներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հղում անելով ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ դատի հանձնախմբին, տեղեկացնում են, որ Միչիգանն այսօր ընդունած բանաձևով ճանաչել է Արցախի Հանրապետությունը՝ դառնալով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգը։
Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվող այս լուրն իրականում նորություն չէ։
Միչիգանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը դեռևս 2017 թ․-ի սեպտեմբերի 28-ին՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձևը։
Նելլի Լազարյան