«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը»։
Թերթը հավելում է, որ այդ նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, սակայն այդ քայլով հանրապետականը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անկանոն իրավիճակ է, և մի շարք երկրների առաջին դեմքերի ու բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը լի է վտանգներով։
Այս տեղեկությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, ինչը հաստատեց նաև ՀՀԿ մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունի», — ասված է հաղորդագրության մեջ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am–ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։