Ասօր Hraparak.am կայքը ծավալուն մի հոդված ներկայացրեց «Ոստիկանապետը մաքրել է դաշտը գժերից ու դատվածներից» վերնագրով։
Մասնավորապես, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բարձրացրած տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրներին՝ հեղինակը «մեջբերում» է կատարել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկնաբանությունից. «Նա հպարտությամբ հայտարարեց, որ «մաքրել է դաշտը հոգեկան հիվանդություններ ունեցողներից»»։
Ոստիկանապետի այս խոսքերը (որոնք ավելի են աղավաղվել հոդվածի վերնագրում) սակայն կտրված է հիմնական կոնտեքստից և չեն արտացոլում ամբողջական միտքը։
Իրականում, Վլադիմիր Գասպարյանը խոսել է լիցենզավորված տաքսիստների ցուցակները մաքրելու և ճշգրտելու մասին, որոնցում առկա էին հոգեկան խանգառումներ ունեցող մարդիկ։ Համաձայնվեք, այդքան էլ հաճելի չէ նստել մի տաքսի, որի վարորդը հաշվառված է հոգեբուժարանում։
«Ցավոք սրտի մի կողմից մենք հանում ենք, մյուս կողմից լիցենզիաները հատկացվում են», — մասնավորապես ասել է Գասպարյանը՝ փաստացի մատնացույց անելով ոլորտի համակարգային խնդիրներին: