Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանն իր դժգոհությունը հայտնեց երեկվա հանրահավաքից՝ ասելով, որ բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել և ինքը պահանջում է պարզել դրանց հեղինակներին։
Մեկ այլ պատգամավոր՝ «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, ավելի վաղ հայտարարել էր ոչ միայն պատգամավորների ծառայողական ավտոմեքենաների վնասելու դեպքերի, այլև ԱԺ շենքի ապակիների կոտրման մասին և հավելել՝ զանգվածային անկարգության հոտ զգալու մասին։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վնասված ավտոմեքենաների հետ կապված որևէ ահազանգ, կամ բողոք ոստիկանությունը չի ստացել։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը իր հերթին, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, հայտնեց, որ երեկ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ կամ ապակիներ չեն վնասվել։
Ռաֆայել Աֆրիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am–ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։