Փետրվարի վերջին հրապարակվեց 2022 թվականի Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում կառավարության գործունեության բոլոր ոլորտներին, սակայն դրա ուսումնասիրությունից պարզվում է, որ բազմաթիվ տվյալներ վերաբերում են 2023-ի գործունեությանը։
Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։
Սակայն 2022 թվականի գործունեության ամփոփման մեջ 2023 թվականի բազմակի հիշատակումներն առկա են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հատվածում։
Ուշագրավ է, որ 2022 թվականի կառավարության գործունեության վերաբերյալ 83 էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։
Սևադա Ղազարյան