2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ամենաթարմ նորարարության հեղինակը, թերևս, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն է:
Նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացնրել է իր «խոսող բուկլետը»: Ներբեռնելով Arloopa հավելվածը և սկանավորելով Արայիկ Հարությունյանի նախընտրական բուկլետը՝ օգտատերերը կարող են լսել Արայիկ Հարությունյանի նախընտրական ուղերձները:
Սակայն այս նորորարությունն ունի իր բաց կողմերը նույնպես, քանի որ «Իմ քայլը» դաշինքի այլ թեկնածուների քարոզչական նյութերը սկանավորելիս նույնպես խոսում է Արայիկ Հարությունյանը: Մենք սկանավորեցինք Նիկոլ Փաշինյանի և Հայկ Կոնջորյանի քարոզչական նյութերը և տեսանք, որ այս դեպքում էլ խոսում է Արայիկ Հարությունյանը: