Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական եռակողմ հանդիպումն են ունեցել, որի արդյունքում նրանք համատեղ հայտարարություն են հրապարակել։ Հայտարարության մեջ Հայաստանին վերաբերող հատկապես մեկ դրույթ կա։ Երեք երկրները համաձայն են, որ արցախյան խնդիրը պետք է լուծվի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներով և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելով, իսկ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով։
Հայկական մամուլում այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվեց։ Որոշ փորձագետներ նշեցին, որ այդպիսի հայտարարություններ Իրանը պաշտոնապես արել է մի քանի անգամ։ Մի այլ մեկնաբան՝ Տիգրան Վահանեն, պնդում է, թե «կարծես թե Իրանը երբեք էլ այդքան շեշտադրված չէր ընդգծել սա, Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված միշտ էլ կիրառել էր ընդհանուր ստանդարտ ձևակերպումներ»։
Նախ, 2017թ․ Բաքվում նույն ձևաչափով հանդիպմանը երեք կողմերը ամբողջովին նմանատիպ հայտարարություն էին ընդունել։
Եվ ի վերջո, Իրանը, լինելով Հայաստանի բարեկամ պետություն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին էր հայտարարում հենց ամենասկզբից՝ պատերազմի ժամանակվանից։ «Ազգ» օրաթերթը 1994թ․ մայիսի սկզբին՝ Արցախում հրադադարից մի քանի օր առաջ, նշել էր, որ Իրանի պաշտոնյաները հայտարարություններ են անում ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Հետաքրքական է, որ այն ժամանակվա ՀՀ ԱԳՆ առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը նշել էր, որ Իրանում ամենախիստ հայտարարություններն արել է խորհրդարանի խոսնակ Հասան Ռոհանին (ով այժմ Իրանի նախագահն է)։
Այս տարվա մարտին Բաքվում նախագահ Ռոհանին ևս մեկ անգամ աջակցություն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Ինչպես տեսնում ենք, գոնե դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով Իրանը միշտ էլ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Հովհաննես Նազարեթյան