Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք երևույթներ, որոնք բացասաբար են ազդում մեզ վրա ։
Մարդկանց մի ստվար զանգված իր քաղաքի, երկրի կամ աշխարհի մասին տեղեկություններ է ստանում համացանցից՝ օգտվելով նախընտրած հեղինակավոր ԶԼՄ-ներից։ Եվ քանի որ ժամանակը քիչ է, մարդիկ հաճախ կարդում են միայն հրապարակումների վերնագրերը, առանց հղմանը սեղմելու կամ մատուցվող տեղեկության իսկությունը ստուգելու։
Այս իրողությունը գիտակցելով` մի շարք հեղինակավոր քարոզչական ԶԼՄ-ներ օգտագործում են պարզ, սակայն շատ էֆեկտիվ մեթոդներ։ Դրանցից մեկը ռուսական մամուլը սկսեց օգտագործել դեռևս 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, իսկ այսօր այն «գրոհում» է Ուկրաինան։
Ընդ որում, այս կայքը ընդամենը միջնորդ է Regnum-ի և Vesti.ru-ի միջև։ Սեղմելով news.nnn.ru-ի նյութին հայտնվում ենք ռուսական «Вести» լրատվականում։
«Պորոշենկոյի մահափորձի մասին հայտնել է կանացի մեխանիկական ձայնը» երկու ամսվա վաղեմությամբ նյութում կայքը, հղում տալով Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությանը, պատմում է, որ Պորոշենկոյի նախագահության ընթացքում նրա դեմ 2 մահափարձ է կատարվել։ Նյութում առկա է անգամ ակտիվ հղում, որը կարծես թե պետք է տանի Ուկրաինայի ԱԱԾ հայտարարությանը։
Անցնելով հղմամբ՝ կրկին հայտնվում ենք Vesti.ru-ում, սակայն մահափորձի մանրամասների փոխարեն կայքը պատմում է, թե իբր Ուկրաինայում ի հայտ են եկել Պորոշենկոյին պատկանող 76 ընկերություններ։ Զավեշտալիորեն առկա ակտիվ հղմամբ անցնելով, կրկին հայտնվում ենք Vesti.ru կայքի գլխավոր էջում՝ Ուկրաինային վերաբերող բաժնում։
Բնական է, որ շարքային քաղաքացին չունի բավարար գիտելիք կամ բավականաչափ ժամանակ իրեն մատուցվող բոլոր լուրերի իսկությունը ստուգելու համար։ Ավելին, ինչպես սկզբում նշեցինք, շատերը ժամանակի սղության պատճառով միայն վերնագրերն են կարդում՝ հայտնվելով կեղծիք սպառողի կարգավիճակում։
Ռաֆայել Աֆրիկյան