Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի ընթացքում պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով և հարցազրույցներ է ունենում տարբեր լրատվամիջոցների հետ։ Ալիևը դրանց ընթացքում հաճախ հնչեցնում է սխալ, կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ։
«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է Ալիևի կողմից պարբերաբար կրկնվող սուտ և մանիպուլյատիվ պնդումները: