Համացանցում ակտիվորեն տարածվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ մի տեսանյութ, որում, Ալիևն իբր մեկնաբանում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ ասելով, թե իրենց բախտը բերել է, որ Փաշինյանն է ընտրվել։
Ֆեյսբուքյան Harutyun Tsaturyan անունով օգտատերը հունիսի 23-ին իր էջում հրապարակել է տեսանյութը՝ գրելով․ «Բառացի ասում ա․ «Չէի պատկերացնում, որ կընտրեն նիկոլին, պատրաստվում էինք ուժեղ դիմակայության, բայց ճակատագիրը մեզ նվեր արեց կրկին»։
Տեսանյութն ունի շուրջ 30,000 դիտում և 2700 տարածում։
Սակայն տեսանյութը որևէ կապ չունի ընտրությունների հետ, ավելին՝ այն սխալ է թարգմանված, և խոսքն աղավաղված է։ Տեսանյութում երևում է մի հատված Իլհամ Ալիևի և Աղդամի շրջանի բնակիչների՝ այս տարվա մայիսի 28-ին կայացած հանդիպումից։
Այս հատվածում Ալիևը խոսում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, այն կոչում «կապիտուլյացիայի պայմանագիր» և հեգնական ծիծաղով ասում․ «Ես մինչ օրս չգիտեմ, թե Փաշինյանն այդ պայմանագրի որ կողմում է ստորագրել»։
Տեսանյութի այս հատվածը դեռ մայիսին էր տարածվել սոցիալական ցանցերում՝ ճիշտ թարգմանությամբ կամ առանց դրա։
This video made my evening, Mr President
Thank you! #Azerbaijan #10November2020 #ArmenianCapitulation pic.twitter.com/ScecCWmksx
— Farah #FreeUsFromLandmines #KarabaghLivesMatter (@FarahGreig11) May 28, 2021
Այսպիսով, տարածվող տեսանյութը՝ ուղեկցվող գրառմամբ, ներկայացվել է սխալ թարգմանությամբ և կոնտեքստից կտրված։
Անի Ավետիսյան