Ադրբեջանական լրատվական կայքերը վերջին օրերին հայկական կողմին մեղադրում են պատերազմական գործողություններում երեխաներին ներգրավելու մեջ՝ որպես ապացույց ներկայացնելով մի շարք լուսանկարներ։
Ամենաշատ տարածվող լուսանկարներից մեկում հայկական բանակի համազգեստով տղամարդկանց առջև կանգնած աղջիկ երեխաներ են՝ ձեռքերում Կալաշնիկով ավտոմատներ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս լուսանկարը ապացուցում է, որ հայկական բանակը Ադրբեջանի դեմ պատերազմում օգտագործում է նաև անչափահաս աղջիկների։
Սակայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լուսանկարը համացանցում տարածվել է առնվազն 2016-ի ապրիլին։
Բացի այդ, լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ երեխաները նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:
Թե ովքե՞ր են լուսանկարում և որտե՞ղ է այն արվել՝ պարզ չէ, քանի որ այն տարածվել է բացառապես ադրբեջանական մեդիա տիրույթում:
Այս և նմանատիպ մի քանի այլ դեպքերի մասին պաշտոնական հայտարարություն տարածել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Սևադա Ղազարյան