Գինեկոլոգ Պավել Սոցկիի պաշտոնական ինստագրամյան էջում հոկտեմբերի 21-ին հրապարակում է կատարվել (տղա) երեխայի սեռի պլանավորման մասին: Դրանում վերարտադրվում էր մի տեսություն, ըստ որի՝ տարբեր քրոմոսոմներ ունեցող սերմնաբջիջները տարբեր հատկություններ ունեն, եւ դրանց իմացությունը կարող է օգնել համեմատաբար բարենպաստ պայմաններ ստեղծել որոշակի սեռի երեխայի բեղմնավորման համար:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ տեսության մասին է խոսքը եւ որքանով է այն գիտականորեն հիմնավորված: