«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ փետրվարի 2-ին, «ԱՄՀ-ում քննադատել են Հայաստանին» վերտառությամբ հոդված է հրապարակել։
Հոդվածում մեջբերվում է Ռոբին Բրուքսի՝ X միկրոբլոգում (նախկին Թվիթեր) տարածած գրառումը, որտեղ ասվում է․
«Հայաստանի մաքսային ոստիկանության երկար ու փառավոր պատմության մեջ Եվրամիությունից բեռնափոխադրումների այսքան մեծ հոսք չի գրանցվել, էլ չասած այն փաստի մասին, որ այս ամենը փաթեթավորվում և ուղարկվում է Մոսկվա»։
Գրառմանը կցված է տեղեկությունը պատկերող գրաֆիկ․
Ըստ Linkedin սոցիալական ցանցի իր էջի՝ Ռոբին Բրուքսը Արժույթի միջազգային հիմնադրամում որպես ավագ տնտեսագետ աշխատել է 1998-2006 թվականներին։ Իր X միկրոբլոգում նաև նշված է, որ այնտեղ արտահայտված բոլոր տեսակետները միայն իրենն են։
Այսպիսով, հոդվածը մանիպուլյատիվ է և լիովին չի արտահայտում ճշմարտությունը, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամը թեմայի վերաբերյալ որևէ գնահատական կամ մեկնաբանություն դեռ չի հնչեցրել, իսկ ԱՄՀ նախկին պաշտոնյա Բրուքսն իր էջում արտահայտել է միայն իր կարծիքը:
Արփինե Հովհաննիսյան