ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի փոոփոխությունների մասին, մի քանի պնդում է արել, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ նրա՝ գործող Ընտրական օրենսգիրքը մշակվել է «4+4+4» ձևաչափով որում մասնակցություն են ունեցել իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ «4+4+4» ձևաչափով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջ քաշած ամենահանգույցային պահանջները (օրինակ՝ համամասնական ընտրակարգը) անտեսվել են: Ավելին, գործող Ընտրական օրենսգրքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բազում առաջարկներ չեն ընդունվել:
Ըստ Աշոտյանի՝ «կառավառությունը մատը մատին չի տվել տեխնիկական միջոցների համալրման, արդիականացման, կամ ձեռքբերման համար»։ Այնինչ, իրականում կառավարությունն ինտենսիվորեն աշխատում է հենց այդ ուղղությամբ: Կառավարությունը տեսախցիկների տեղադրման և էլեկտրոնային գրանցման սարքերի պակասող քանակի ձեռքբերման ուղղությամբ բանակցություններ է վարում մատակարարողների ու միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Աշխատանքներ են տարվում նաև Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և այլ կառույցների հետ։
Ավելին, քանի դեռ ՀՀԿ փոխնախագահը գործադիրին մեղադրում է ընտրողների ցուցակների մաքրման խոստումը չիրականացնելու մեջ՝ Ընտրական օրենսգրքի նախագծում դա անելու հստակ մեխանիզմ է ներկայացված: Մասնավորապես, ցուցակների վարման մեթոդաբանությունը փոխվելու է, ինչի արդյունքում մոտ 150 հազար մարդ, ովքեր երկար ժամանակ երկրից բացակայում են, ընտրողների ցուցակներից հանվելու են։