Այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ցորենի պաշարների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց, որ դա գաղտնի տեղեկություն է՝ հրապարակման ոչ ենթակա։
Մինչդեռ ուղիղ երկու տարի առաջ այս օրերին Աղաջանյանի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենայն մանրամասնությամբ և ի լուր աշխարհի հայտնում էր Հայաստանի պարենի պաշարների վերաբերյալ տեղեկությունները։