ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 2-ին նախազգուշացրել է ՀՀ որոշակի տարածքներ այցելելու մասին։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է գնալ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ…»,- դեսպանատանը հղումով գրել է պատգամավորը։
Իրականում, ԱՄՆ դեսպանատան տարածած անվտանգության զգուշացումն (security alert) ընդամենը գործող զգուշացման հերթական, պարբերական թարմացումն է՝ ավելի մեղմ ձևակերպումներով և սահմանափակ աշխարհագրությամբ՝ նախորդ թարմացման հետ համեմատ։
Փետվարի 2, 20224 թ․
Դեսպանատան նախորդ նախազգուշական թարմացումն արվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակմամբ պայմանավորված․ այդ ժամանակ ԱՄՆ քաղաքացիների համար սահմանափակումների աշխարհագրությունն ավելի լայն էր, ընդգրկում էր նաև Տավուշի և Վայոց Ձորի մարզերը։
Այսպիսով, ԱՄՆ դեսպանատունը նախորդ թարմացման համեմատ մեղմացրել է ուղևորությունների սահմանափակումները՝ որոշ բկավայրեր առհասարակ հանելով վտանգավոր ուղղությունների ցանկից։
Նանե Մանասյան